Աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն պատմել է իր վիճակի մասին այն բանից հետո, երբ նորից տեղափոխվեց ինտենսիվ թերապիայի բաժանմունք.
«Սիրելի ընկերներ, ապաքինումս դեռևս լավ է ընթանում: Այսօր ինձ տեսակցեցին ընտանիքիս անդամները. շարունակում եմ ամեն օր ժպտալ: Շնորհակալ եմ այն սիրո համար, որ ստանում եմ ձեզանից»,- գրել է Պելեն Instagram-ի իր էջում:
Ավելի վաղ Պելեն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ օրը վիրահատության էր ենթարկվել՝ հաստաղիքի կասկածելի ուռուցքը հեռացնելու համար: Ուռուցքը հայտնաբերվել էր անցած շաբաթ՝ թեստերի ժամանակ։ Վիրահատությունից շատ չանցած նա տեղափոխվեց սովորական հիվանդասենյակ, սակայն սեպտեմբերի 17-ին նրան նորից տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: