Լա լիգայի 5-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվել էր «Սելտային» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
38-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լոզանոն։ 43-ին մրցավարը տանտերերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, սակայն գնդակին մոտեցած Սանչեսը չկարողացավ իրացնել այն, բայց Էսպինոյին հաջողվեց գրավել դարպասը։
Երկրորդ կեսի միջնամասում՝ 65-րդ րոպեին, Մինան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չհաջողվեց։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հյուրերի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ողջ հանդիպմանն, իսկ 53-րդ րոպեին դեղին քարտ ստացավ։