Նիդերլանդներում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին նվիրված դոկումենտալ ֆիլմ են ցուցադրում։ Դրվագներից մեկում պատմել են Կումանի ու ակումբի նախագահ Ժոան Լապորտայի զրույցի մանրամասների մասին։
«Լապորտան ասել էր, որ իրեն 2-3 շաբաթ է պետք մարզչի պաշտոնում նոր թեկնածու գտնելու համար։ Եվ եթե նա փոխարինող չգտնի, Ռոնալդը կարող է մնալ»,-Կումանի գործակալի խոսքերն է փոխանցում Marca-ն՝ հղում անելով Forca Koeman ֆիլմին։
Հիշեցնենք՝ վերջերս Լապորտան ասել էր, որ Կումանն ունի իր լիարժեք աջակցությունը։