ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆրանսիացու ապագայի մասին։
«Հունիսին ավարտվում է Պոլ Պոգբայի պայմանագիրը։ Իրավիճակը կքննարկենք ՄՅՈՒ-ի հետ, տեսնենք ամեն ինչ ինչպես կստացվի։
«Յուվենտո՞ւս»։ Պոլը առաջվա պես սիրում է Թուրինը։ Նա կարող է վերադառնալ «Յուվենտուս»։ Բայց իրավիճակը կախված է նաև «Յուվենտուսի» պլաններից»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում Rai Sport-ը։
Պոգբան 2012-2016 թվականներին արդեն խաղացել է «Յուվենտուսում»։