«Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ է փնտրում՝ Ռոնալդ Կումանին փոխարինելու համար:
Լրագրող Թոնի Խուանմարտիի խոսքերով, ակումբի ղեկավարությունը վերջերս հարցրել է Յոհան Կրոյֆի որդուն՝ Յորդիին, թե արդյոք նա պատրաստ է թիմը գլխավորել Կումանի անհապաղ հեռացման դեպքում:
Ըստ աղբյուրի, այս պահին Կրոյֆի պատասխանը՝ միանշանակ ոչ է:
Հիշեցնենք, որ Յորդին սպորտային հարցերով կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի խորհրդականն է։