«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է Լեո Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության, ինչպես նաև իր ապագայի մասին։
«Ես չեմ ցանկանում ընկնել անհարմար իրավիճակի մեջ։ Տեղյակ չեմ Մեսսիի՝ մեր ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Նա երկու տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։
Իմ ակումբը ցանկանում է հրավիրել նրան։ Տեսնենք՝ ինչ կստացվի։ Ես դեռևս մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ինտեր Մայամիի» հետ։
Պայմանագրիս ժամկետը լրանալուց հետո կգնամ արձակուրդ և որոշ ժամանակով դադար կվերցնեմ»,- այս մասին արգենտինացի հարձակվողն ասել է ESPN 360-ին տված հարցազրույցում։