Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնության է հասել «Ռիվեր Փլեյթի» հետ՝ 18-ամյա հարձակվող Մատիաս Արեսոյի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հաղորդում է Ovacion Digital-ը, իսպանական ակումբի ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ավարտին հասցնել գործարքը։
Առայժմ տրանսֆերի մասին մանրամասներ հայտնի չեն։ Հարկ է նշել, որ, չնայած 18 տարեկան լինելուն, Արեսոն արգենտինական ակումբում մասնակցել է 78 հանդիպման և խփել 33 գոլ։
Հարձակվողի պայմանագրի ժամկետը «Ռիվեր Փլեյթի» հետ լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։