«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում:
Tuttosport-ը հայտնում է, որ «Սևիլյայի» ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում «ցուլերի» 27-ամյա հարձակվողի նկատմամբ, ով հաջորդ ամառ կդառնա ազատ գործակալ:
Նշվում է, որ իսպանական ակումբի ղեկավարությունը ակնկալում է հունվարին համաձայնության գալ Բելոտիի հետ նախնական պայմանագրի շուրջ և հույս ունեն առաջ անցնել խաղացողի բոլոր հավակնորդներից:
«Սևիլյան» վստահ է, որ Բելոտիի ձեռքբերումը կօգնի թիմին նաև պայքարել Լա Լիգան հաղթելու համար հաջորդ մրցաշրջանում: