ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի խմբային փուլի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի չորս հավակնորդների անունները:
Մրցանակի հավակնորդների թվում են «Բետիսի» վինգեր Խուանմին, ով 2 գոլ է խփել «Սելթիկի» հետ հաղթական խաղում (4-3), ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ով գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2-2), «Նապոլի» հարձակվող Վիկտոր Օսիհմենը, ով դուբլի հեղինակ դարձավ «Լեսթերի» դեմ խաղում (2-2) և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, ով գոլի հեղինակ դարձավ Զագրեբի «Դինամոյի» դեմ հաղթական խաղում (2-0)։
Who ya got? 🤷♂️
🌟 Victor Osimhen
🌟 Juanmi
🌟 Declan Rice
🌟 Mario Götze#UELPOTW | @hankookreifen— UEFA Europa League (@EuropaLeague) September 17, 2021