«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գուներ Սուլշերին:
AS-ը հայտնում է, որ եթե «կարմիր սատանաները» նման որոշում կայացնեն, մանչեսթերյան ակումբի կարճ ցուցակում երեք մարզիչ կա:
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում են Զինեդին Զիդանը, Անտոնիո Կոնտեն և Բրենդան Ռոջերսը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կոնտեն կարող է գլխավորել անգլիական «Արսենալը» կամ «Տոտենհեմը»:
























































