«Միլանի» ու Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն գնահատել է իտալական թիմի շանսերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
«Բարդ խումբ է, բայց այն վերաբերում է դրա բոլոր մասնակիցներին, ոչ միայն «Միլանին»։ Կարծում եմ՝ ռոսոներիներիները կարող են փորձել հաղթել իրենց քառյակում, բայց միևնույն ժամանակ, նրան հնարավոր դուրս մնալն էլ ողբերգություն չի լինի»,- Շևչենկոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ՉԼ խմբային փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» 3-2 հաշվով հաղթեց «Միլանին»։























































