«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հարձակվող Մարտին Բրեյթուեյթը ծնկի բարեհաջող վիրահատության է ենթարկվել։
«Այսօր Բրեյթուեյթը բարեհաջող վիրահատվել է՝ կապված ձախ ծնկի վնասվածքի հետ։ Վիրահատությունն արել են բժիշկներ Ժոան Կարլես Մոնլաուն ու Ժորդի Պուչդելիվոլը՝ ակումբի բուժանձնակազմի հսկողությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բրեյթուեյթի վերականգնումը կարող է տևել 4 ամիս։























































