Գերմանացի ֆուտբոլիստ Անտոնիո Ռյուդիգերը դժգոհ է FIFA22-ում իր արագության ցուցանիշներից: Կատակելով` նա նշել է, որ իր առավելագույն արագությունը խաղադաշտում 35,8 կմ/ժ է, մինչդեռ խաղում իր արագության ցուցանիշը ընդամենը 75 է:
«Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի հասնեմ 90-ի նշագծին: Ցուցադրե՞մ 50 կմ/ժ առավելագույն արագություն», — գրել է ֆուտբոլիստը:

























































