«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը գնահատական է տվել «Արսենալի» խաղին Անգլիայի առաջնության մեկնարկում: Միկել Արտետայի սաները չորս հանդիպումներից միայն մեկում են հաղթել և մրցաշարային աղյուսակում 16-րդ տեղում են:
«Արսենալի» համար ամենակարևորն այն է, որ Օբամեյանգը վերջապես գոլ խփեց:
Եթե նա լավ խաղա և լավ գոլի հեղինակ դառնա, ապա «Արսենալը» կբարձրանա աղյուսակում: Նոր պայմանագիր կնքելուց հետո Օբամեյանգը չկարողացավ մարզավիճակ ձեռք բերել, նա երկար ժամանակ գոլ չխփեց:
Այժմ նրան դա հաջողվեց, և թիմը պետք է սկսի վերելք ապրել: Ես կցանկանայի, որ «Արսենալը» շտկեր իրավիճակը», — ասել է Ֆերդինանդը իր պոդքասթում:
























































