«Լիվերպուլը» մտադիր է նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես հայտնում է Fichajes-ը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին:
Կլոպը շատ լավ գիտի Ռոբերտի հնարավորությունները, քանի որ նա խաղացողի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» և ընկերական հարաբերություններ ունի նրա հետ:
Հաշվի առնելով Լեւանդովսկու ցանկությունը՝ ուժերը փորձել նոր մրցաշարում, նրա տեղափոխությունը «Լիվերպուլ» կարող է լավ լուծում լինել երկու կողմերի համար:
























































