Միլանի «Ինտերի» և Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Յանգ Բոյսից» կրած պարտությունից հետո (1-2), Օլե Գունար Սուլշերի նկատմամբ վստահությունը բավականին նվազել է:
Ինչպես հայտնի է դարձել լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին, Կոնտեն հակված է աշխատանքի անցնել Պրեմիեր լիգայում և գլխավորել «Յունայթեդը», որն իր ֆինանսական հնարավորություններով կարող է պայքարել բոլոր խոշոր մրցաշարերում հաղթանակի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրամիջոցները Կոնտեի անունը կապում էին «Տոտենհեմի» և «Արսենալի» հետ, սակայն իտալացի մարզիչը ցանկանում էր ավելի հետաքրքիր մարտահրավեր ստանալ:
























































