ՌԲ Զալցբուրգի հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում:
TMW հրատարակությունը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է գերմանացի 19-ամյա հարձակվողի ծառայություններով և պատրաստ է երիտասարդ աստղի տրանսֆերի համար մրցակցել «Լիվերպուլի» և Մյունխենի «Բավարիայի» հետ:
Ակումբի ղեկավարությանը գրավում է ոչ միայն Կարիմի տարիքն ու ակնհայտ տաղանդը, այլև նրա համեմատաբար ցածր տրանսֆերային արժեքը` 20 միլիոն եվրո:
Նշվում է, որ «Բարսան» կփորձի ձեռք բերել Ադեյեմիի տրանսֆերն արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:























































