«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ռումենիգեն, որը 2021 թվականի հունիսի վերջին հեռացել է զբաղեցրած պաշտոնից, խոսել է Լիոնել Մեսսիի` «Բարսելոնայից» հեռանալու մասին.
«Մենք նայում էինք թիմին ու տեսնում, թե այն ինչ մարտավարություն է կիրառում: Մեսսիի հեռանալուց հետո «Բարսելոնայից» իր հոգին հանեցին: Բարդ ժամանակներ են: Նրան պետք էր բաց թողնել: Նման որոշում կայացնելով` իսպանական լիգան գոլ խփեց սեփական դարպասը: Ես ցանկանում էի տեսնել «Բավարիա»-ՊՍԺ դիմակայությունը: Նեյմարն ու Մեսսին` ընդդեմ Լևանդովսկու և Մյուլերի. ինտրիգային է հնչում»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Bild-ը:
Հիշեցնենք` երեկ կայացած խաղում Մյուլերն ու Լևանդովսկին գոլեր հեղինակեցին, իսկ «Բավարիան» 3-0 հաշվով հաղթանակ տարավ «Կամպ Նոուում»: