Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Բունդեսլիգայի 2 ռեկորդի հեղինակ է դարձել, հաղորդում է Goal-ը:
19-րդ տուրի «Քյոլնի» դեմ հանդիպման ժամանակ (5:1), նա 2 գոլի հեղինակ դարձավ: Սա 19-ամյա նորվեգացու երկրորդ հանդիպումն էր «Բորուսիայի» կազմում:
«Աուգսբուրգի» դեմ իր նորամուտի խաղում Հոլանդը 3 գոլ էր հեղինակել:
Այսպիսով, Հոլանդը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Բունդեսլիգայում իր մեկնարկային երկու խաղերում խփեց 5 գոլ։ Բացի այդ, նա առաջին ֆուտբոլիստն է, ով կարողացավ այդ արդյունքին հասնել ընդամենը 59 րոպեում:
Հիշեցնենք, որ նորվեգացին անցած դեկտեմբերին «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: