«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ՉԼ խմբային փուլի՝ «Բավարիայի» դեմ խաղից առաջ խոսել է թիմերի միջև 2020-ին կայացած հանդիպման մասին (2-8):
«Մենք խոսում ենք մի բանի մասին, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ։ Պիտի դա մտապահենք, որովհետև հնարավորություն ենք փնտրում իրավիճակը փոխելու այն ֆուտբոլիստների համար, որոնք մասնակցել են այդ խաղին։
Շատ լարված խաղ կլինի, բայց մենք ի զորու ենք վնասել «Բավարիային»։ Կարող ենք դա անել»,- Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն։