Հայտնի է, թե ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան «Քրիսթալ Փելասն» ու «Տոտենհեմը» անգլիական Պրեմիեր-լիգայի 4-րդ տուրի խաղում։ Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 15։30-ին։
«Տոտենհեմը» խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով․
Լյորիս, Ռոյալ, Տանգանգա, Դայեր, Ռեգիլոն, Հյոբյերգ, Վինքս, Սկիպ, Դելե, Մոուրա, Քեյն։
«Տոտենհեմը» 3 տուրից հետո առավելագույն 9 միավոր է վաստակել ու գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Քրիսթալ Փելասը» 2 միավորով 14-րդ տեղում է։