«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է լոնդոնյան ակումբում իր պլանների մասին։
«Այս մրցաշրջանում ուզում ենք եվրոպական ֆուտբոլ վերադառնալ, ինչը կարևոր կլիներ խաղացողների, ակումբի, երկրպագուների համար, իսկ հետո, հուսով եմ, որ ժամանակի ընթացքում տիտղոսներ կնվաճենք․ կհաղթենք Չեմպիոնների լիգան ու մի քանի տարի անց առաջինը կլինենք առաջնությունում։
Դա բոլորին է վերաբերում, այս ակումբը պիտի բարձունքում լինի ու պիտի եվրոպական ֆուտբոլում խաղա, մենք այդ մասին քիչ ենք խոսել, բայց այս ակումբում հենց այդպես պիտի լինի»,- ասել է Էդեգորը Sky Sports-ի Football Daily հաղորդման եթերում։