Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստը «զինագործների» կազմում հանդես կգա 8 համարի մարզաշապիկով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» 22-ամյա ֆուտբոլիստի համար մոտ 35 մլն եվրո կվճարի։ Հիշեցնենք՝ Էդեգորը 2015 թվականին է դարձել «Ռեալի» ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձակալությամբ անցկացրել է հենց «Արսենալում»։
Անգլիայի ընթացիկ առաջնության մեկնարկային տուրում «Արսենալը» սենսացիոն պարտություն է կրել ԱՊԼ-ի նորեկ «Բրենտֆորդից» (0-2)։