ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ պաշտպան Սերխիո Ռամոսը խաղադաշտ դուրս չի գա Լիգա 1-ի 5-րդ տուրի՝ «Կլերմոնի» դեմ խաղում։
«Նախորդ շաբաթ ֆիզիկական վերականգնման գործընթացի ժամանակ Սերխիո Ռամոսը ցավ է զգացել ձկնաձև մկանների շրջանում։ Հաջորդ շաբաթվանից նա կվերսկսի անհատական պատրաստությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռամոսը շարունակում է ապաքինվել ձախ ոտքի վնասվածքից։