Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է ՄՅՈՒ վերադառնալու մասին։
«Երբեք չեմ մտածել, որ կարող եմ վերադառնալ, բայց հպարտ եմ, որ դա տեղի ունեցավ։ Հուզված եմ, շատ եմ ուզում հնարավորինս լավ ելույթ ունենալ։ Շատ երջանիկ եմ, ինչպես և իմ ընտանիքը։
Իհարկե, շաբաթ օրը կնյարդայնանամ, բայց հիմա ես ավելի փորձառու եմ, ավելի հասուն, քան 2003-ին։ Պատրաստ կլինեմ։ Եվ ճնշում կգործադրեմ Օլեի վրա, որ ինձ մեկնարկային կազմում ընդգրկի։ Պատրաստ եմ խաղալ»,- ասել է Ռոնալդուն ակումբային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Թիմերի միջև հանդիպումը սեպտեմբերի 11-ին է։