Երևանի Օլիմպավանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու- ընտրական համաժողովը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Համաժողովի մասնակիցները միաձայն քվեարկել են ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ վերընտրել Գագիկ Ծառուկյանին: Վերջինս այս պաշտոնում ընտրվել է արդեն հինգերորդ անգամ: ՀԱՕԿ-ի փոխնախագահներ են ընտրվել օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
Գլխավոր քարտուղարի պաշտոնում է վերընտրվել ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Ընտրվել է 15 հոգուց բաղկացած գործկոմի կազմը, իսկ երկարամյա փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը քվեարկությամբ դարձել է ՀԱՕԿ-ի պատվավոր փոխնախագահ: