2021թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ին, Երևանի Օլիմպավանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օրակարգ՝
1. 2016 – 2020թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մասին: 2. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը 3. Ընտրություններ 4. Ընթացիկ հարցեր