Օլիմպիական խաղերի՝ թեթև աթլետիկայի 8-ակի չեմպիոն Ուսեին Բոլթը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձի մասին.
«Ֆանտաստիկ է, որ նա վերադարձել է: Կրիշտիանուն շատ բան է «պահանջելու» խաղընկերներից, բայց դա նրանց միայն ավելի ուժեղ կդարձնի: Նա այլ մակարդակի վրա է, նա պարզապես «մեքենա» է:
Կարծում եմ, որ Ռոնալդուն կխաղա մինչև 42 տարեկան: Նա միշտ կլինի լավ մարզավիճակում և ֆիզիկապես իրան ավելի կզգա ժ երիտասարդների համեմատ իր աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ»,-ասել է Բոլթը: