«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ կցանկանար մնալ ակումբում:
«Այո, իհարկե, ես բաց եմ նոր պայմանագիր ստորագրելու համար: Ես շատ կցանկանայի երկար տարիներ մնալ «Բարսելոնայում», չնայած այն դժվարություններին, որոնց այժմ բախվում է ակումբը:
Կարծում եմ, որ մեր որոշումների շնորհիվ ակումբն ունի հսկայական ապագա ունեցող երիտասարդ ֆուտբոլիստներ», — մասնագետի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը: :
Սեպտեմբերի 1 -ին հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում Կումանի հետ ՝ հաջորդ մրցաշրջանում պայմանագիրը երկարաձգելու համար: