«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին ու նրա կնոջը՝ երգչուհի Շակիրային, այս հանգստյան օրերին լուսանկարել էին Իսպանիայի հյուսիսում սերֆինգով զբաղվելիս։
Հատկանշական է,որ Պիկեն ոսկրի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Բարսելոնայի» վերջին խաղը «Խետաֆեի» դեմ (2-1)․ նա վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ խաղում։
Shakira, Piqué, y los dos niños de la popular pareja, Milan y Sasha, han disfrutado de unos días de vacaciones en la Cantabria, donde han aprovechado para practicar surfhttps://t.co/HrICmxYFme
— eldiariomontanes.es (@dmontanes) September 4, 2021
Տեսնելով լրագրողներին՝ Պիկեն մոտեցել է նրանց ու խնդրել, որ իրեն այլևս չլուսանկարեն ու առավել ևս դրանք չհրապարակեն․
«Ինձ այլևս չի անհանգստացնում վնասվածքը։ Մեզ լուսանկարել են։ Ես սերֆինգով էի զբաղվում, քանի որ արդեն լավ եմ։ Մենք լրագրողին խնդրեցինք չլուսանկարել, բայց դա նրա փառքի ժամն էր»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն։