Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի գումարը «Յուվենտուսին» կվճարի առաջիկա 5 տարվա ընթացքում:
Մինչև 2026 թ. անգլիական գրանդը տարեկան 3 մլն եվրո կվճարի: Թուրինյան ակումբը, բոնուսի տեսքով, կարող է ստանալ ևս 8 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ԱՊԼ տեղափոխվեց օգոստոսի 27-ին: ԿրիՌոն «Յունայթեդի» կազմում խաղացել է նաև 2003-2009 թթ-ին: Այնուհետև Ռոնալդուն խաղացել է «Ռեալի» ու «Յուվենտուսի» կազմում: