«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է վնասվածքից հետո վերականգնման մասին։
«Կարող եմ ասել, որ ինձ ավելի լավ եմ զգում։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես դեռ ոչինչ առանց ցավի չեմ կարողանում անել։ Այս վնասվածքով դա նորմալ է։
Դեռ հստակ չեմ կարող ասել, թե երբ կվերադառնամ, բայց ամեն օր աշխատում եմ, որ հնարավորինս շուտ դա լինի»,- Կրոսի խոսքերն է փոխանցում Goal-ը։