«Տոտենհեմի» պաշտպան Էմերսոնը խոսել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին։
«Ես երազում էի Մեսսիի հետ խաղալու մասին։ Չէի սպասում, որ նա կհեռանա։ Ոչ ոք չէր սպասում։ Բոլորի համար շատ ցավալի էր։
Հասկանում էի, որ նրա գնալուց հետո «Բարսելոնան» շատ կփոխվի։ «Բարսելոնայում» նոր դարաշրջան է սկսվել։ Մենք տեսնվել ենք միայն «Կամպ Նոուում» կայացած նրա հրաժեշտի արարողության ժամանակ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Կատալոնական ակումբը Էմերսոնին վաճառեց 30 մլն եվրոյով։