Կենտրոնական պաշտպան Կուրտ Զումայի՝ «Վեսթ Հեմ» հեռանալուց հետո, «Չելսիի» ղեկավարությունը չկարողացավ ձեռք բերել նոր խաղացողի այդ դիրքի համար՝ ձախողելով բանակցությունները Ժյուլ Կունդեի հետ:
Ինչպես հայտնում է Football.London-ը, «արիստոկրատների» ղեկավարությունը պատրաստ է ուղղել իր սխալը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և լոնդոնցիները կփորձեն ձեռք բերել «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիին:
Նշվում է, որ սենեգալցի պաշտպանն ընդգրկված է Թոմաս Տուխելի կարճ ցուցակում։
30-ամյա Կուլիբալիի գործող պայմանագիրը նեապոլիտանացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, և չի բացառվում, որ իտալական ակումբը համաձայնվի 30-40 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցման դիմաց բաց թողնել իրենց առաջատարին: