Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների վրա պլաստիկ տարրաներ են նետել ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հունգարիայի հետ խաղի ժամանակ։ 4-րդ տուրի հանդիպումը կայացել է Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում և ավարտվել անգլիացիների՝ 4-0 հաշվով հաղթանակով։
Ռահիմ Սթերլինգի գոլից հետո Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստները սկսել են պլաստիկ շշեր նետել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների ուղղությամբ։ Նշենք՝ Անգլիայի ընտրանու պաշտպան Կայլ Ուոքերը և կիսապաշտպան Ջեք Գրիլիշը ձևացրել են, թե խմում en իրենց վրա նետված տարրաներից։
ՈՒԵՖԱ-ն հուլիսին արդեն պատժել է Հունգարիայի հավաքականին՝ երկրպագուների խտրական պահվածքի պատճառով։ Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան նաև տուգանվել է 100 հազար եվրոյով։
Cheers lads. 🍻 pic.twitter.com/AZAKFmThHV
— 90min (@90min_Football) September 2, 2021
Նշենք՝ Սթերլինգը խփած գոլը նվիրել է իր ընկերուհու՝ Ստեֆի Գրիգի հիշատակին, ով օգոստոսի 31-ին 26 տարեկանում հեռացել է կյանքից։