Ֆրանսիական L’Equipe-ը հայտնում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն առաջիկա խաղերում չի կարողանա օգնել Ֆրանսիայի հավաքականին՝ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի խաղերի շրջանակում:
22-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել երեկ կայացած Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում (1-1): Մբապեն փոխարինվել է ավելացված ժամանակում: Այսօր կայացած բուժզննումից հետո որոշում է կայացվել Մբապեն «զերծ պահել» հավաքականի առաջիկա խաղերից:
Սեպտեմբերի 4-ին Ֆրանսիան կմրցի Ուկրաինայի, իսկ սեպտեմբերի 7-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի հետ: