«Ռեալի» Փարիզում գտնվող ներկայացուցիչները դադարեցրել են ՊՍԺ-ի հետ բանակցությունները հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է RMC-ն։ Ընդ որում, ինչպես նշում է աղբյուրը, իրավիճակը դեռ կարող է փոխվել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
Պարբերականի տվյալներով՝ «Ռեալը» երրորդ առաջարկ չի արել Մբապեի վերաբերյալ։ Երկրորդ 170 մլն եվրոյի ու 10 մլն եվրո բոնուսների չափով առաջարկը ՊՍԺ-ի կողմից պաշտոնապես չի մերժվել, բայց այդ պայմաններն ամեն դեպքում չեն բավարարում փարիզցիների պահանջներին։
22-ամյա Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև մյուս տարվա հունիս։