«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը խոսել է իրենց թիմի գլխավոր մրցակիցների մասին ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում։
«Պրեմիեր լիգայում անհավանական թիմեր կան։ ՄՅՈՒ-ն, «Չելսին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը»։ Նրանք շարունակում են աճել, այնպես որ այժմյան առաջնությունը նախորդի պես դժվար է լինելու։ Մենք նորից կփորձենք 100%-ով ներդնել մեր ուժերը։ Կարծում եմ՝ մենք աշխարհի ամենալավ կազմն ունենք, մենք երջանիկ ենք»,- Ռոդրիի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
ԱՊԼ 3-րդ տուրում «Սիթին» 5-0 հաշվով ջախջախեց «Արսենալին»։