Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց առաջ, հայտնում է Sky Sports-ը։
Ավելի վաղ ՄՅՈՒ-ն պաշտոնապես հայտարարել էր պորտուգալացի հարձակվողի՝ անգլիական թիմ վերադառնալու մասին։
Հիշեցնենք՝ պորտուգալացին Թուրինի «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ 36-ամյա հարձակվողը դարձել է Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։ Նա 2003-ից 2009 թվականներին արդեն հանդես եկել է մանկունիացիների կազմում, ինչից հետո տեղափոխվել է «Ռեալ»։