«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դժգոհ է մնացել թիմի երկրպագուների պահվածքից Լա Լիգայի 3 -րդ տուրի «Խետաֆեի» դեմ հանդիպման ժամանակ (2: 1):
Նիդերլանդացի մարզիչը քննադատել է երկրպագուներին հարձակվող Անտուան Գրիզմանին սուլելու համար:
«Ես չեմ կարող դա հասկանալ: Ինձ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում: Դուք կարող եք բողոքել, եթե ֆուտբոլիստը արհամարհում է կամ ընդհանրապես չի աշխատում:
Գրիզմանը խնդիրներ ուներ, նրա բախտը չբերեց, բայց դա պարզապես խաղ էր: Անտուանն անցկացնում է ինչպես լավ հանդիպումներր, այնպես էլ վատ հանդիպումներ, որոնցում խաղացողը չի կարողանում գտնել իր տեղը խաղադաշտում: Բացի այդ, մենք նրա համար պահեր չենք ստեղծել»,- մեջբերում է Կումանին Goal.com-ը: