Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հաղորդել է, որ դարպասապահ Մանուել Նոյերը կշարունակի լինել ազգային թիմի ավագը։
«Մանուն կմնա Գերմանիայի հավաքականի ավագը։ Ինձ համար նա ոչ միայն համաշխարհային մակարդակի խաղացող է, այլև բացառիկ հիանալի մարդ է, որը կարող է իր հետևից տանել թիմին։
Դա այն է, ինչ ինձ պետք է ավագից»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։