Մյունխենի «Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը պատմել է, որ կցանկանար ՊՍԺ-ում միասին տեսնել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին միայն այն դեպքում, եթե Կիլիան Մբապեն հեռանար ակումբից:
«Շատ կցանկանայի տեսնել, թե ինչպես են Ռոնալդուն ու Մեսսին միասին խաղում ՊՍԺ-ում, եթե Մբապեն որոշեր հեռանալ»,- Մյուլերի խոսքերը մեջբերում է Bayern & Germany-ն:
Հիշեցնենք, որ Մեսսին ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Կիլիան Մբապեի ճակատագիրը դեռ անորոշ է. ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: