Կիլիան Մբապեն զայրացած է, քանի որ ՊՍԺ-ն իրեն «բաց չի թողնում» Մադրիդի «Ռեալ»:
Մբապեն կարծում է, որ ՊՍԺ-ն իր խոսքի տերը չէ, քանի որ համաձայնել էր իրեն «բաց թողնել» «Ռեալ», եթե 180 միլիոնանոց առաջարկ ստանա:
Հաղորդվում է, որ «սերուցքայիններն» առաջարկել են 170+10 մլն եվրո, սակայն ֆրանիական գրանդը մերժել է: Եթե առաջիկա օրերին չհաջողվի պայմանագիր կնքել «Ռեալի» հետ, ապա գործարքը կկնքվի ձմռանը, իսկ հաջորդ ամռանը Մբապեն անվճար կտեղափոխվի Մադրիդ:
2018 թ-ին ՊՍԺ-ին «Մոնակոյին» Մբապեի տրանսֆերի դիմաց վճարեց 180 մլն եվրո: