«Մանչեսթե Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալի» դեմ տարած հաղթանակը։ ԱՊԼ 3-րդ տուրում «քաղաքայինները» 5-0 հաշվով հաղթեցին լոնդոնցիներին։
«Խփեցինք գոլ, որին արժանի չէինք։ 2-0-ից ու Ջակայի հեռացվելուց հետո խաղը լրիվ այլ դարձավ։ Մեզ համար՝ ի տարբերություն մրցակցի, սա հիանալի օր էր։ Ինչ վերաբերում է Ֆեռան Տոռեսին, ապա նախորդ մրցաշրջանում նա բացառապես լավ խաղաց։ Նա այդ դիրքում գործում է լավագույն հարձակվողների պես»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում ակումբի թվիթերյան էջը։