«Ֆիորենտինայի» բրազիլացի հարձակվող Պեդրո Աբրեուն վարձավճարով կխաղա «Ֆլամենգոյում», հաղորդում է Football Italia-ն:
22-ամյա խաղացողը, ում տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 15 միլիոն եվրո, մինչև այս մրցաշրջանի ավարտը կանցկացնի բրազիլական ակումբում:
Հիշեցնենք, որ Աբրեուին իր կազմում էր ուզում տեսնել Մոսկվայի ԲԿՄԱ-ն:
Ա Սերիայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 4 հանդիպում ՝ չդառնալով ոչ մի գոլի հեղինակ: