«Չելսին» բանակցություններ է վարում պաշտպան Անդրեաս Քրիստենսենի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Ակումբը մտադիր է նոր քառամյա պայմանագիր կնքել 25-ամյա դանիացու հետ, հայտնում է Goal.com-ը:
Վերջին շրջանում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը:
Այս մրցաշրջանում Քրիստնեսենը մասնակցել է 3 հանդիպման: