«Մանչեսթեր Սիթին» չի սահմանափակվում միայն Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանի նկատմամբ հետաքրքրությամբ: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:
Հաղորդվում է, որ ակումբը բանակցություններ է սկսլց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ներկայացուցիչների հետ: Վերջերս լեհ ֆուտբոլիստն ինքը հայտարարեց ուժերն այլ առաջնությունում փորձելու մասին, սակայն Մյունխենի թիմը նրա համար պահանջում է 117 միլիոն եվրո: