«Ռեալը» պաշտոնական կայքում հայտարարեց կիսապաշտպան Կազեմիրոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
29-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Կազեմիրոն «Ռեալ» է եկել 2013 թվականի ձմռանը «Սան Պաուլուից»: Այս ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է 288 խաղի, որոնցում դարձել է 30 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: