Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտու-2»-ը պատրաստվում է ստուգողական հանդիպումներ անցկացնել։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Թիմը օգոստոսի 29-ին երկկողմանի հանդիպում կանցկացնի, այնուհետև սեպտեմբերի 3-ին ուժերը կչափի «Ուրարտու-05» թիմի հետ։
Այդ հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։ Սեպտեմբերի 6-ին էլ Արամ Բարեղամյանի գլխավորած թիմը կմրցի ԲԿՄԱ-ի հետ։