Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը Կապանում հանդիպել է «Գանձասարին» և զիջել 2-0 հաշվով։ Տանտերերի կազմում գոլի հեղինակներ են դարձել Ալեն Կարապետյանը և Օրբելի Համբարձումյանը։
Թիմերը միմյանց հետ հանդիպել են ընթացիկ մրցաշրջանի 4-րդ տուրում, որտեղ «Ուրարտու-2»-ը 2-3 հաշվով պարտվել էր մրցակցին։ Նախորդ տուրում «Գանձասարը» գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել ԲԿՄԱ-2-ի հետ, իսկ «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ 3-4 հաշվով զիջել էր «Փյունիկ Ակադեմիային»։
Ի տարբերություն վերջին մի քանի խաղի՝ «Ուրարտու-2»-ի կազմում այսօր Կապան չէին մեկնել գլխավոր թիմի հետ մարզվող ֆուտբոլիստները։ Առաջին խաղակեսն անցել է հանգիստ պայքարում, վտանգավոր պահեր թիմերն ունեին, սակայն ընդմիջման գնացին 0-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում կապանյան թիմին հաջողվել է երկու գոլ խփել։ 62-րդ րոպեին աչքի է ընկել Ալեն Կարապետյանը, իսկ հանդիպման ավարտից 5 րոպե առաջ Օրբելի Համբարձումյանը կրկնապատկել է թիմի առավելությունը՝ անկյունայինից կատարված փոխանցումից հետո։
«ԳԱՆՁԱՍԱՐ» — «ՈՒՐԱՐՏՈՒ-2»՝ 2-0
1-0 Ալեն Կարապետյան (62′), 2-0 Օրբելի Համբարձումյան (85′)
«ԳԱՆՁԱՍԱՐ»․ 1. Խաչատուր Մանուկյան, 2․ Վալերա Թևատրոսյան (ա), 3․ Վազգեն Երանոսյան, 23․ Դավիթ Փարեմուզյան, 9․ Աբրահամ Պորտուգալյան (25․ Տիրան Գասպարյան 86′), 8․ Դավիթ Մայիլյան, 16․ Ժորա Սավադյան (11․ Օրբելի Համբարձումյան 64′), 7․ Ալեն Տատինցյան, 14․ Ռուբեն Խաչատրյան, 5․ Պարգև Աբրահամյան, 13․ Ալեն Կարապետյան (17․ Յուրա Առաքելյան 76′)։
Պահեստայիններ՝ 22․ Միհրան Հովհաննիսյան, 18․ Մարտին Միքայելյան, 19․ Արամ Հովհաննիսյան, 21․ Ալեն Ստեփանյան, 4․ Սպարտակ Գևորգյան, 25․ Տիրան Գասպարյան, 15․ Մայիս Ավանեսյան, 11․ Օրբելի Համբարձումյան, 17․ Յուրա Առաքելյան։
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 12․ Լևոն Տեր-Մինասյան, 17․ Տիգրան Այունց, 4․ Էրիկ Ամիրխանյան, 39․ Նարեկ Դավթյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 33․ Վարդան Բաբախանյան, 26․ Կարեն Գալստյան (24․ Դավիթ Թալալյան 84′), 3․ Գագիկ Գևորգյան (19․ Արմեն Աֆրիկյան 78′), 14․ Կորյուն Սեդրակյան (16․ Արայիկ Էլոյան 70′), 99․ Ռուբեն Աբրահամյան (8․ Գևորգ Գրիգորյան 70′), 20․ Ռուբեն Եսայան։
Պահեստայիններ՝ 22․ Մխիթար Ումրեյան, 70․ Արման Մարտիրոսյան, 24․ Դավիթ Թալալյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 12․ Արա Ջոլաքյան, 16․ Արայիկ Էլոյան, 13․ Էդգար Ղուլինյան։